Միջազգային

Զելենսկին Լոնդոնում հանդիպել է Չարլզ III թագավորի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Թագավորություն, որտեղ հանդիպում է ունեցել Չարլզ III թագավորին Վինձորի պալատում։

Նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Սթարմերի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների և ուկրաինացի զինվորականների հետ, ովքեր վերապատրաստում են անցնում Միացյալ Թագավորությունում։