Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան չեղարկել է իր մասնակցությունը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ճապոնիայի կառավարությունը։ Նշվում է, որ վարչապետի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի արտգործնախարար Տակեշի Իվայան։
2022 թվականից հետո սա կլինի առաջին դեպքը, երբ դաշինքի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ճապոնիայի վարչապետի։
Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 24-26-ը Հաագայում։ Ճապոնիայի վարչապետի այցի չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն լրատվամիջոցները կարծում են, որ դրանց թվում կարող են լինել ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա։