Միջազգային

Հարձակում Կիևի վրա. կան զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանը հունիսի 23-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Կիևի և հարակից տարածքների վրա: Զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 13-ը, հայտնել են տեղի իշխանությունները:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների զոհերի և վիրավորների թիվը դեռ ճշտվում է։ 

Հարձակման հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի շենքեր, ինչպես նաև Սվյատոշին մետրոյի կայարանի ելքերից մեկը։