ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։
«Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է, այն ձևակերպել է ՌԴ ԱԳՆ-ն։ Իրանի դեմ ագրեսիան ոչ մի հիմք կամ արդարացում չունի, Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել ու մտածել, թե ինչպես դուրս գալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից։
Իրանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը մշտապես խորհրդակցում են բոլոր ոլորտների և համաշխարհային անվտանգության վերաբերյալ։
«Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման պատճառով։ Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է ոչ լեգիտիմ, ԻԻՀ-ն ունի պաշտպանության իրավունք։ Իրանը երախտապարտ է Ռուսաստանին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները դատապարտելու համար»,- ասել է Արաղչին։