Միջազգային

Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսում է աշխատանքը

Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանն այսօրվանից վերսկսում է աշխատանքը, իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի տրանսպորտի նախարարությունը։

Նշվում է, որ օդանավակայանը կաշխատի սահմանափակումներով. տերմինալ 3-ում միաժամանակ կարող է լինել ոչ ավելի, քան 1500 ուղևոր։ Յուրաքանչյուր չվերթի համար կարող է գրանցվել 50-ից ոչ ավելի մարդ։

«Մենք պետք է սահմանափակենք ինքնաթիռների ուղևորների թիվը այս դժվարին ժամանակահատվածում, քանի որ օդանավակայանը կարող է թիրախ դառնալ»,- ասված է հայտարարության մեջ:

Այս օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը հունիսի 13-ին։