Միջազգային

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

Հարձակում է տեղի ունեցել Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Մեր աղբյուրները նշել են, որ թիրախ է դարձել Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազան»,- հայտնում է գործակալությունը։

Չինական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Սիրիայում ամերիկյան ռազմաբազային Իրանն է հարվածել։