ԱՄՆ Պետդեպարտամենտը անվտանգության նախազգուշացում է տարածել՝ խորհուրդ տալով արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել «առավել զգուշություն»:
«Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է ճանապարհորդությունների խափանումների և Մերձավոր Արևելքի օդային տարածքի պարբերական փակմանը: ԱՄՆ քաղաքացիների և արտերկրում շահերի դեմ ցույցերի պոտենցիալ հնարավորություն կա: Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին ամբողջ աշխարհում ցուցաբերել մեծ զգուշավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարությունը ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը կիրակի վաղ առավոտյան «շատ հաջող» հարվածներ են հասցրել Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։