ԱՄՆ-ն չի կարող 100% հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ հարվածները թույլ են տվել հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Իրան ցամաքային զորքեր ուղարկելով կամ նրա հետ երկարատև հակամարտությամբ։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցը փակելուն, ըստ Վենսի, նավագնացությունը խափանելու Իրանի փորձն «ինքնասպանություն» կլինի երկրի համար։