Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Արաղչին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Քննարկումների առանցքում կլինեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո տարածաշրջանային և միջազգային զարգացումները։