Միջազգային

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը։ 

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել 30-ը։ Պայթուցիկ սարքը եկեղեցի է բերել մահապարտ ահաբեկիչը։