Իրանի շուրջ ռազմական լարվածությունը հետաձգում է իրանական միջուկային ծրագրի դիվանագիտական լուծման որոնումները, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Եկեք թույլ չտանք, որ դիվանագիտության հնարավորությունների պատուհանը փակվի՝ անկախ անձնական դիրքորոշումներից և տեսակետներից»,- ասել է նա:
Նա հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստ է անհապաղ միջուկային անվտանգության փորձագետներ ուղարկել Իրան և շարունակել մոնիթորինգը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման նկատմամբ։