Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածներից, ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Միևնույն ժամանակ, Փիթ Հեգսեթը պնդում է, որ ԱՄՆ-ն չի հարվածել իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց վրա։
«ԱՄՆ-ն արագ և վճռականորեն կգործի, երբ նրա շահերն ու գործընկերները վտանգի տակ լինեն», ասել է նա։
«Յուրաքանչյուր ամերիկացի, որը ներգրավված էր Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը, գործեց անբասիր: ԱՄՆ-ն յոթ B-2 ռմբակոծիչներ է տեղակայել Իրանին հարվածելու համար, օգտագործել է ավելի քան երկու տասնյակ թեւավոր հրթիռներ՝ Սպահանում իրանական միջուկային օբյեկտին հարվածելու համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ նշելով, որ Իրանի ցանկացած ուժային պատասխան ԱՄՆ-ի հարվածներին կարժանանա գիշերային հարձակումների «զգալի չափով գերազանցող» պատասխանի։