Թեհրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ագրեսիվ ռազմական գործողությունը։ Այդ մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կոչ է անում շտապ և վճռական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներին»,- ասել է նա։
Արաղչին նշել է, որ Իրանին դիվանագիտությանը վերադառնալու խնդրանքն անտեղի է․
«Ես չգիտեմ, թե որքան տեղ է մնացել դիվանագիտության համար»,- ասել է նա։
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հատեցին հիմնական կարմիր գիծը՝ հարձակվելով մեր միջուկային օբյեկտների վրա»։