Միջազգային

Իրանը ռմբակոծելու ԱՄՆ-ի անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է պատասխանել Իրանի տարածքին ԱՄՆ-ի հարվածներին։ Իրանը ռմբակոծելու ԱՄՆ-ի անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ իրանական օբյեկտների վրա հարձակումը վնաս է հասցրել միջուկային զենքի չտարածման ռեժիմին։

«Ռուսաստանը սպասում է ԱԷՄԳ-ի արձագանքին»,- հավելել է գերատեսչությունը։