Միջազգային

Միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծումը կախված է ԱՄՆ-ից

Միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծումը կախված է ԱՄՆ-ից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ 

«Իրանը երբեք չի համաձայնի ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը, և ԱՄՆ-ի հետ որևէ բանակցությունից առաջ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան:

Կարո՞ղ է դիվանագիտությունը 2 շաբաթում լուծում գտնել Իրանի միջուկային հարցի համար: Դա կախված է ԱՄՆ-ից, թե արդյոք նրանք վճռականություն կցուցաբերեն խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու հարցում, թե՞ նրանք այլ բաներ ունեն մտքում և ցանկանում են հարձակվել Իրանի վրա:

Մենք չգիտենք, թե ինչպես կարող ենք վստահել նրանց: Այն, ինչ արեցին, իրականում՝ դիվանագիտության դավաճանություն էր»,- հայտնել է նա։