Միջազգային

Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

Հանդիպումը տեղի է ունեցել Լութֆի Քըրդարի Կոնգրեսի կենտրոնում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստի շրջանակներում։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում։ Նա շեշտել է, որ բանակցությունների վերսկսումը միջուկային վեճի միակ լուծումն է։