Միջազգային

Ռուս զինվորների դիերը հանձնում են ուկրաինացիների հետ․ Զելենսկի

Ռուսները փոխանակումների ժամանակ իրենց զինվորների մարմինները հանձնում են մեր զինվորների դիերի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ արդեն գրանցվել է 20 նման դեպք։

«Չեն կարողանում ստուգել կամ անում են դիտավորյալ՝ մեծ քանակ ցույց տալու համար»,- ասել է նա։ 

Նա հավելել է, որ երբեմն մարմինների հետ կան նաև անձնագրեր ոչ միայն ՌԴ, այլև այլ երկրների քաղաքացիների, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։