Միջազգային

Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիային․ Պուտին

Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիային, այլ պնդում է տեղում առկա իրողությունների ճանաչմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։    

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը նրանց աշխատանքի արդյունքն է, ովքեր պատրաստ չեն հաշտվել աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ։  

Պուտինն ընդգծել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում է մեկ ժողովուրդ, և այդ իմաստով «ամբողջ Ուկրաինան իրենցն է»։

Անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը, ՌԴ նախագաը նշել է, որ միջնորդություն չեն փնտրում, այլ գաղափարներ են առաջարկում։

«Նեթանյահուին, Փեզեշքիանին և Թրամփին ներկայացրել եմ իրավիճակի կարգավորման իմ տեսլականը»,- հավելել է նա։