Միջազգային

Չենք բանակցի որևէ կողմի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Չենք բանակցի որևէ կողմի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Մենք չենք բանակցի որևէ կողմի հետ, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները, Գերմանիայի, Ֆրանսիայի, ՄԹ-ի ու ԵՄ-ի ԱԳ ղեկավարների բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ 

Նա շեշտել է, որ Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը: Արաղչին մտահոգություն է հայտնել Իսրայելի ագրեսիայի ակտը մյուս երկրների կողմից չդատապարտելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի և գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։ Հետևաբար, Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը համարվում է ծանր հանցագործություն և միջազգային իրավունքի հրամայական նորմերի լուրջ խախտում։

«Եթե ագրեսիան դադարեցվի, և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի իր կատարած հանցագործությունների համար, Իրանը պատրաստ է քննարկել դիվանագիտության հարցը»,- հավելել է Արաղչին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական