Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է անվերապահ զինադադարի չգնալու պատճառը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու չի ՌԴ-ն համաձայնել Ուկրաինայի հետ անվերապահ զինադադարին.

«Զինադադարն այն է, երբ դադարեցվում են ռազմական գործողությունները: Բայց Ամերիկան չի ասում՝ մենք կդադարեցնենք բոլոր մատակարարումները: Մեծ Բրիտանիան նույնպես դա չի ասում: Ֆրանսիան՝ ևս: Սրանում է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն այժմ ունի ռազմավարական առավելություն. «Ինչու՞ պետք է կորցնենք այն: Չենք պատրաստվում։ Մենք առաջ ենք գնում և կշարունակենք առաջ շարժվել»։