Միջազգային

Թուրքիան պատրաստ է մեծացնել ռուսական գազի գնման ծավալները

Թուրքիան պատրաստ է մեծացնել ռուսական գազի գնման ծավալները, սակայն խնդրում է ապահովել դրանց առևտրային գրավչությունը, թուրքական պատվիրակության հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Թուրքիան պատրաստ է ավելացնել ռուսական գազի գնումները, սակայն նրանք բարձրացնում են առևտրային գրավչության հարցը»,- նշել է նա։

Ռուսաստանը Թուրքիա գազ է մատակարարում Սև ծովով անցնող երկու խողովակաշարերով, գրում է ՏԱՍՍ-ը։