Միջազգային

ԱՄՆ-ում քննարկվում է Իրանի Ֆորդոուին միջուկային հարված հասցնելու հարցը

Ըստ Fox-ի՝ ԱՄՆ-ում քննարկվում է Իրանի Ֆորդոուին միջուկային հարված հասցնելու հարցը։

Վստահություն չկա, որ GBU-57 տեսակի ռումբով Ֆորդոուն կկործանվի։ Ֆորդոուն ունի ավելի քան 80մ բետոնապատ խորություն, մինչդեռ GBU-57-ը բետոնապատ տարածքում կարող է մխրճվել մինչև 61մ։

Այդ պատճառով Իրանի միջուկային գլխավոր օբյեկտի վերացման հիմնական լուծում է համարվում միջուկային տակտիկական զենքի կիրառումը։ Թրամփը, սակայն, տատանվում է, քանի որ դա կարող է համամարդկային աղետի հանգեցնել։