Միջազգային

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Իրանը հարվածել է Բեեր Շևայում տեղակայված իսրայելական ՊՆ-ին կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող IT-ընկերության և Microsoft-ի գրասենյակներին։

Երեկ էլ Իրանի հարձակման հետևանքով վնասվել էր Բեեր Շևայի խոշոր հիվանդանոցներից մեկը՝ «Սորոկա» բժշկական կենտրոնը:

Բեեր Շևան գտնվում է Նեգևի անապատում, որտեղ տեղակայված է Իսրայելի Նևատիմի ռազմաօդային բազան:

Արտակարգ ծառայությունների առաջին արձագանքման խմբերը Բեեր Շևայի տեխնոլոգիական պարկի մոտակայքում Իրանի հրթիռային հարվածից տուժած շենքերում որոնում են վիրավորների:

Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաստատվել, նաև հաղորդումներ չեն ստացվել վիրավորների մասին: