Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում անընդունելի է համարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին քննարկումները։
«Նույնիսկ այդ մասին խոսելն անընդունելի է»,- նշել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Խամենեիի սպանության դեպքում Մոսկվայի արձագանքը կլինի «չափազանց բացասական»։ «Մենք ակնհայտորեն չենք հավանություն տա նման քայլի»,- ասել է նա՝ հավելելով, որ նման զարգացումները «կբացեն Պանդորայի արկղը»։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն այս անգամ խոսել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նպատակներից մեկը համարելով այաթոլլա Ալի Խամենեիի «գոյության դադարեցումը»։