Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպելու է եվրոպական պատվիրակության հետ։ Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Իրանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ՝ քննարկելու միջուկային հարցը և տարածաշրջանում վերջին զարգացումները։
Ըստ իրանական կողմի՝ հանդիպումը կանցկացվի եվրոպական 3 երկրների նախաձեռնությամբ։