ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Փոխադարձ պայմանավորվածությամբ՝ քիչ առաջ տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև հեռախոսազրույց»,- ասել է Ուշակովը լրագրողներին:
Նա նշել է, որ հեռախոսազրույցում երկու երկրների ղեկավարները հիմնականում անդրադարձել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակին։ Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են նաև G7 գագաթնաժողովի արդյունքները՝ նշելով հանդիպման մասնակիցների միջև առկա տարաձայնությունները։
«Պուտինը և Սի Ծինփինը սեպտեմբերի 2-ին Չինաստանում կանցկացնեն լիարժեք բանակցություններ»,- հայտնել է Ուշակովը: