Հայաստանի պոտենցիալ անդամակցությունը ԵՄ-ին իսկապես անհամեմատելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրացիայի Հայաստանին բերած օգուտները համեմատելի չեն Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է»,- ասել է նա։
«Խոսքը նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին չէ: Դա կարող է տասնյակ տարիներ տևել Եվ մեծ հարց է` արդյոք ԵՄ-ն ընդհանրապես սպասում է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք: Հենց այդպես ԵՄ-ն խաղացել է բազմաթիվ երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։