Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ։
Իսրայելի «Magen David Adom» ազգային բժշկական ծառայության տվյալներով՝ երեք մարդ, այդ թվում՝ 80-ամյա տղամարդ, գտնվում է ծանր վիճակում:
Առնվազն 32 մարդ տուժել է Բեեր Շևայի «Սորոկա» հիվանդանոցի վրա հրթիռի հարվածի հետևանքով:
Իրանի հրթիռները զգալի վնաս են հասցրել նաև Հոլոն և Ռամատ Գան քաղաքներին. բժշկական ծառայությունը հայտնում է բնակելի շենքերի վրա ուղիղ հարվածների և տասնյակ վիրավորների մասին: