Միջազգային

«Խամենեին ժամանակակից Հիտլերն է, նա չի կարող շարունակել գոյությունը». Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր այցելել է Հոլոնի այն հատված, որն այսօր ենթարկվել է հրթիռակոծության Իրանի կողմից։

Կացը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «ժամանակակից Հիտլերն է» և «չի կարող շարունակել գոյությունը»։

«Իսրայելի պաշտպանության բանակի պատերազմական նպատակների համաձայն՝ անկասկած, այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ։ Խամենեիի պես բռնապետն իր հռչակած նպատակն է դարձրել Իսրայել պետության ոչնչացումը, չի կարելի դա թույլ տալ», - ասել է նա: