Միջազգային

Սամվել Կարապետյանին անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ գործարար Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի և ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ։ Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել,  նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։

Կրկնում եմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»,- ասել է նա։