Միջազգային

Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը  հայտարարել է, որ հայտնաբերել է Իրանի տարածքից արձակված հրթիռներ, ինչի կապակցությամբ երկրի ողջ տարածքում գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ:

«Պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ»,- նշել են Իսրայելի պաշտպանության բանակում:

ՑԱԽԱԼ-ը հորդորել է բնակչությանը անմիջապես տեղափոխվել ռմբապաստարաններ և մնալ այնտեղ «մինչև հաջորդ ծանուցումը»:

Իրանի պետական «Fars News Agency» լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է հրթիռային հարձակման մասին:

Բացի այդ, «մի քանի ժամ առաջ» Իրանը Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր է արձակել, հայտնել է «Fars»-ը Telegram-ի ալիքում։