Միջազգային

Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը պետք է լինի երկարատև աշխատանքի արդյունք

ՌԴ նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ Վլիադիմիր Պուտինը բարձր է գնահատում Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Պեսկովը Ուկրաինայի հետ բանակցությունների կարևոր արդյունք է համարել այն, որ բազմաթիվ վիրավորներ հնարավորություն են ստացել վերադառնալ տուն:

«Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը պետք է լինի երկարատև աշխատանքի և արդեն պատրաստված կետերի արդյունք»,- ընդգծել է Պեսկովը։ Ըստ նրա, հումանիտար համաձայնությունները հնարավորություն են տալիս մեծացնել ավելի լուրջ պայմանավորվածությունների համար պատրաստակամության ներուժը։