Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։
Քննարկվել է Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում անվտանգության ներկայիս իրավիճակը։ Կանադայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից Կանադայի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։