Իրանից արձակված բալիստիկ հրթիռն ուղից հարված է հասցրել իսրայելական Բեեր Շևայ քաղաքի Սորոկա բժշկական կենտրոնին. հայտնում է The Guardian-ը։ Սա Իրանի կողմից իրականացված հերթական պատասխան հարվածներից մեկն է։
Հիվանդանոցի խոսնակը հայտարարել է․
«Հարվածի հետևանքով վնասվել է հիվանդանոցը, կան լուրջ ավերածություններ տարբեր հատվածներում։ Ներկայումս գնահատում ենք վնասների ծավալը և հնարավոր տուժածների թիվը։ Խնդրում ենք հանրությանը չգալ հիվանդանոց՝ մինչ վիճակի հստակեցումը»։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալը Իրանի հարվածը Սորոկա հիվանդանոցին անվանել է «միտումնավոր» և «հանցավոր»։