Միջազգային

Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը կանչվել է Իրանի ԱԳՆ։ Դեսպանին խիստ բողոքի նոտա է հղվել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերջին հայտարարությունների կապակցությամբ։

Ավելի վաղ, ZDF հեռուստաընկերության եթերում Իրանի դեմ գործողության մասին խոսելիս Մերցն ասել էր, որ իբր «սա կեղտոտ աշխատանք է, որն Իսրայելը կատարում է մեզ բոլորիս համար»։ Կանցլերը պնդել էր, որ հարգում է իսրայելական բանակին և Իսրայելի ղեկավարությանն Իրանի հետ հակամարտության մեջ նրանց գործողությունների համար։