Միջազգային

Թրամփի համբերությունն սպառվել է

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ իր համբերությունն սպառվել է և հաջողություն մաղթել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան նրա այն խոսքերի, որ Թեհրանը մտադիր է «հաստատակամորեն դիմակայել պարտադրված պատերազմին»։

Թրամփը կրկնել է, որ Թեհրանին տվել է 60 օր, «բավարար ժամանակ», որպեսզի բանակցություններ վարի Իրանի միջուկային մշակումների շուրջ վեճից դուրս գալու համար։

«Եվ նրանք սխալ թույլ տվեցին»,- ասաց ԱՄՆ նախագահը։

Հարցրին, թե ինչ կցանկանա ասել այաթոլլա Ալի Խամենեիին՝ կապված Իրանի գերագույն առաջնորդի նախազգուշացման հետ՝ Իսլամական Հանրապետության կողմից ներկայիս արտաքին ճնշմանը դիմադրելու պատրաստակամության մասին, Թրամփը պատասխանել է՝ «Ես կասեմ՝ «հաջողություն»։

Բացի այդ, նա կրկին փաստացի պահանջել է Իրանի կապիտուլյացիան։ «Երկու շատ պարզ բառ՝ անվերապահ հանձնում»,- նշել է նախագահը։