ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
«Ես չեմ կարող ասել, թե արդյոք ԱՄՆ-ը կհարվածի Իրանին, թե ոչ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ուշ չէ Իրանի հետ բանակցությունների համար։
«Դուռը բաց է բանակցությունները վերսկսելու համար։ Ոչինչ ուշ չէ»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով՝ որ Իրանից զանգահարել են իրեն, առաջարկել գալ Սպիտակ տուն։