Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները «ոչնչացրել են իրանական ռեժիմի ներքին անվտանգության շտաբը՝ իրանական բռնապետի ճնշումների հիմնական թևը»։
«Ինչպես խոստացել էինք, մենք կշարունակենք թիրախավորել Իրանի կառավարման խորհրդանիշները և հարվածներ հասցնել Այաթոլլայի ռեժիմին, որտեղ էլ որ այն լինի», - ասել է նա։