Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ գիշերը հարվածներ են հասցրել Իրանում ուրանի ցենտրիֆուգների արտադրության օբյեկտներին և զենքի գործարաններին։
«Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրին հակազդելու ջանքերի շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Թեհրանում ցենտրիֆուգների արտադրության համար օգտագործվող օբյեկտին, որը նախագծված էր Իրանի ռեժիմին հնարավորություն տալու՝ ընդլայնել ուրանի հարստացման ծավալներն ու արագությունը՝ միջուկային զենք ստեղծելու համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունում։