Իսրայելի ՊՆ խոսնակը հայտնել է, որ Իսրայելը ռազմական գործողությունների սկզբից ի վեր հարվածել է Իրանի տարածքում գտնվող 1100 տարբեր օբյեկտի:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվածների թիվը հասել է 585-ի, վիրավորների թիվը՝ 1326-ի։
Իրանական հրթիռակոծությունների հետևանքով Իսրայելում տուժել է ավելի քան 800 մարդ, շուրջ 3800-ը տարհանվել է։
Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություններ է հրապարակել, որ Իսրայելը Իրանում հարվածել է ցենտրիֆուգների արտադրության օբյեկտներին և Թեհրանի հետազոտական կենտրոնին։