Միջազգային

Վրաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին չի հրավիրի ՏԻՄ ընտրություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելությանը հրավիրելը ավելորդ բեռ կստեղծի կազմակերպության համար:

«Ինչ վերաբերում է Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությանը, մենք բաց ենք դրա համար, սակայն կարևոր է, որ համագործակցությունը հիմնված լինի կոնկրետ սկզբունքների վրա: Այս առումով պետք է հիշել, որ եղել է որոշակի արատավոր պրակտիկա, այդ թվում՝ մեր երկրում ծայրահեղականության ֆինանսավորում: Նման փաստերը խոչընդոտում են առողջ գործընկերային հարաբերությունների զարգացմանը: Վերջին շրջանում եղել են մի քանի կազմակերպության ֆինանսավորման փորձեր, որոնք ուղղակիորեն կապված են ռադիկալ ընդդիմության հետ: Դրանք են, օրինակ, «Թաբուլա»-ն և Ապագայի ակադեմիան, որը Ֆրանկլինի ակումբի շարունակությունն է»,- նշել է Կոբախիձեն:

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին տեղական ընտրություններին հրավիրելու պրակտիկա, ընդհանուր առմամբ, չկա: