Միջազգային

Իրանը Իսրայելին ոչնչացնելու ծրագիր ունի. Սաար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ Իրանը «ռազմավարական ծրագիր» ունի՝ ոչնչացնելու իր երկիրը, և Իսրայելը վճռականորեն կպաշտպանի իրեն։

Նամակում նա նշել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա իրականացվել է Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի կրիտիկական զարգացումից հետո և նպատակ ուներ կանխել նաև Իրանի կողմից հրթիռային և վստահված անձանց միջոցով իրականացվող լրացուցիչ հարձակումների անմիջական սպառնալիքը»։

Նաև նշվում է, որ հարձակման մասին որոշումը կայացվել է «որպես վերջին միջոց»։