Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն «ընդլայնել է իր ավազակապետության տարածքը՝ հարձակվելով Իրանի որոշ թիրախների վրա և սպանություններ իրականացնելով Իրանի ներսում»։
Նա ասել է, որ այս հարձակումներն իրականացվել են այն ժամանակ, երբ Իրանը բանակցում էր իր միջուկային ծրագրի շուրջ.
«Իսրայելը, որն ինքը միջուկային զենք ունի և իր միջուկային գործունեության մեջ չի ճանաչում որևէ միջազգային կանոն, ահաբեկչություն իրականացրեց՝ չսպասելով բանակցությունների ավարտին, չսպասելով արդյունքին: Այս ագրեսիայի դեմ, որն իրականացվել է ողջ աշխարհի և ողջ մարդկության աչքի առաջ, ցավոք, միջազգային կառույցներն ու պետությունները, հատկապես ՄԱԿ-ը, լռում են: Իսրայելի ագրեսիայի ավարտը կարևոր է խաղաղության և մարդկության համար, մեր տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ մեր հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն այդ իրադարձություններից»:։