Միջազգային

ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն կուղեկցվի անդառնալի վնասով․ Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը ամուր կկանգնի պարտադրված պատերազմի առաջ:

«Այս ժողովուրդը ոչ մեկին չի հանձնվի պարտադրանքի դիմաց»,- ասել է նա իր հեռուստաուղերձում։

Խամենեիին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարություններին՝ ասելով.

«Իրանը, Իրանի ժողովրդին և նրա պատմությունը ճանաչող խելացի մարդիկ երբեք այս ժողովրդի հետ չեն խոսի սպառնալիքների լեզվով, քանի որ Իրանի ժողովուրդը չի կարող հանձնվել, և ամերիկացիները պետք է իմանան, որ ԱՄՆ ցանկացած ռազմական միջամտություն, անշուշտ, կուղեկցվի անդառնալի վնասով»: