Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիևի Սոլոմենսկի շրջանում գտնվող բարձրահարկ շենքի փլատակների տակից հայտնաբերվել է ևս մեկ զոհի մարմին։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 24-ի, ևս 134 մարդ տուժել է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է. «Թշնամու զանգվածային հարձակումից հետո Կիևում զոհվել է 22 մարդ։ Մայրաքաղաքում հայտարարվել է սգո օր»։
Սոլոմենսկի շրջանի բարձրահարկ շենքի փլատակների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, հունիսի 17-ի գիշերը Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում էր իրականացրել Կիևի վրա։