Միջազգային

Եթե չօգնենք Ուկրաինային, պետք է ռուսերեն սովորենք. Կալլաս

«Եթե մենք չշարունակենք օգնել Ուկրաինային, պետք է սկսենք ռուսերեն սովորել»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ կրկնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի զգուշացումը:

«Ուկրաինայի հարցում Եվրամիությունն իր դերն է կատարում, քանի որ Ուկրաինան Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն է: Մենք գիտենք, որ Ռուսաստանը արձագանքում է միայն ուժին և ոչ մի այլ բանի»,- ասել է նա:

Կալլասն ընդգծել է Եվրամիության կողմից առաջարկված 18-րդ պատժամիջոցների փաթեթի կարևորությունը՝ նշելով, որ «յուրաքանչյուր պատժամիջոց թուլացնում է Ռուսաստանի՝ այս պատերազմը շարունակելու կարողությունը»:

«Մենք պետք է ավելին անենք Ուկրաինայի համար՝ նաև մեր սեփական անվտանգության համար: Ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն, եթե մենք չշարունակենք օգնել Ուկրաինային, մենք բոլորս պետք է սկսենք ռուսերեն սովորել: Որքան ուժեղ լինի Ուկրաինան մարտի դաշտում այսօր, այնքան ավելի ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի խոսել»,- ասել է նա: