Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Իսրայելի միջև․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Իրանին և Իսրայելին տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները՝ հակամարտությունը կարգավորելու համար, երկու կողմերն էլ դա գիտեն, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է РИА Новости-ն։

«Գիտեք՝ երկու հեռախոսազրույց է եղել, մեկը առաջին օրը՝ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Փեզեշքիանի հետ։ Եղել են նաև շփումներ ԱԳ նախարարի և նրա գործընկեր Արաղչիի միջև, որոնց ընթացքում քննարկվել է, ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի հնարավոր օգնությունը։ Սա երկու կողմերն էլ գիտեն»,- ասել է Ռուդենկոն։