Արևելյան Ադրբեջանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է իսրայելական F-35 կործանիչը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում:
IRNA գործակալության հետ զրույցում Մաջիդ Ֆարշին ասել է, որ ավելի վաղ Թավրիզում երկու մարտական անօդաչու թռչող սարք են խոցել:
Սա արդեն չորրորդ F-35 կործանիչն է, որը որսացել և ոչնչացրել է Իրանի հակաօդային պաշտպանությունը, նշում է պարբերականը: