Միջազգային

Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ իրադրությունը ժամանակ առ ժամանակ լարվում է

Գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանն իրավապահները շարունակում են խուզարկություն կատարել։ Առանձնատան մոտ հավաքվել են մարդիկ, սպասում են, թե ինչ որոշում կկայացվի։ Սամվել Կարապետյանին տվյալ պահի դրությամբ՝ չեն ձերբակալել։ Նա տանն է։

Ժամանակ առ ժամանակ իրադրությունը լարվում է ոստիկանների և Կարապետյանին աջակցող մարդկանց միջև։ Ոստիկանները պահանջում են հեռացնել մոտակայքում կայանված մեքենաները, որոնք խոչընդոտում են շարժին։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի՝ խուզարկություն է իրականացվում Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատանը և կան բերման ենթարկվածներ։