Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ հակասում է բոլոր միջազգային նորմերին։
Նա նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի ագրեսորին և խստորեն դատապարտի այդ ագրեսիան»։
«Այս ագրեսիան հակասում է բոլոր միջազգային նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և միջազգային իրավունքին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հստակ պատասխանատվություն ունի, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, համաձայն Կանոնադրության VII գլխի, ունի հստակ պատասխանատվություն՝ կանխելու ագրեսիան, որն իրականացվել է Իրանի թիրախների դեմ»։
Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, նշելով, որ մինչ այժմ բազմաթիվ երկրներ բացահայտ արտահայտել են իրենց դիրքորոշումը, ասել է.
«Տարածաշրջանի երկրները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի այս արարքը և զգուշացրել այդ հանցագործության և ագրեսիայի հետևանքների մասին տարածաշրջանում և աշխարհում»։